Տարածաշրջան10:13, 22 Դեկտեմբեր 2016
Սամսունի հայտնի մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել (լուսանկարներ)
Թուրքիայի Սամսուն ծովափնյա քաղաքի Սելահիյե թաղամասում գտնվող «30 Ağustos İmam-Hatip» դպրոցը և կից Սելահիյե մզկիթը մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը (ցեղասպանությունից առաջ-խմբ.) հայկական եկեղեցի են եղել: Թուրքական «Samsun Canlı Haber TV»-ի` Սամսունի հայկական թաղամասի մասին պատրաստած փոքրիկ ռեպորտաժում նշվում է, որ մինչև հանրապետական շրջանն այնտեղ ապրել է 15.000-ից ավելի հայ, որոնք կենտրոնացած են եղել հիմնականում հենց Սելահիյե թաղամասում:
Ռեպորտաժում հայկական թաղամասի մասին տեղեկություններ է հաղորդել նաև Սամսունի շրջանի պատմագիտական խմբի նախագահ Էմին Քըրբըյըքը: Վերջինիս խոսքով Սելահիյեում բնակվող հայերի տները եղել են երկհարկանի, ունեցել են այգիներ ու եղել են ծովահայաց: Թուրք պատմաբանը նշել է, որ «Գազի փաշա» նախակրթարանն էլ հայկական որբանոց է եղել, որտեղ ապրել է նաև եկեղեցում ծառայող հոգևորականը: Քըրըբըյաքի խոսքով՝ այս թաղամասում ապրել է քաղաքի էլիտան:
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ այսօր էլ դեռ թաղամասում կան շենքեր, որոնք կրում են հայկական հետքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |