Տարածաշրջան07:35, 22 Դեկտեմբեր 2016
Թուրքական թերթը Ռոհանիի հայաստանյան այցը համարում է պատասխան՝ Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցմանը

Թուրքական առաջատար թերթն անդրադարձել է տարածաշրջանի երկրների բարդ հարաբերություններին: «Milligazetesi» պարբերականի կայքում տեղ գտած հոդվածի համաձայն՝ չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին՝ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել: Իրանի այս որոշումը նպաստել է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմանը:
«Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի միջև հաստատված մտերիմ հարաբերությունները լրջորեն մտահոգել են հարավային հարևան Իրանին», -գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ այցելել էր Ադրբեջան՝ ջերմ ընդունելության արժանանալով պետական այրերի կողմից:
Նեթանյահուի այցի ընթացքում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում մի շարք պայմանագրեր են ստորագրվել, ձևավորվել են համատեղ աշխատանքային խմբեր:
Կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին բացասաբար է արձագանքել Նեթանյահուի ադրբեջանական այցին: Եվ ադրբեջանա-իրանական այս լարվածության համատեքստում աղբյուրն անդրադառնում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին:
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Հայաստան. մի երկիր, որի հետ Ադրբեջանը մշտապես պատերազմի մեջ է գտնվում: Ռոհանիի հայաստանյան այցը անմիջապես հաջորդեց Նաթանյահուի ադրբեջանական այցին և այս հանգամանք խորհրդանշական ուղերձ է պարունակում»,-գրում է թերթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |