Ցեղասպանություն08:09, 26 Դեկտեմբեր 2016
Դիարբեքիրի կինոփառատոնում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմեր են ցուցադրվել
Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի և Իտալիայի մի շարք քաղաքներում անցկացվող «Ամեդի կինոփառատոնի» (Ամեդ՝ պատմ. Տիգրանակերտ, Դիարբեքիր-խմբ.) շրջանակներում նաև հայկական թեմայով ֆիլմեր են ցուցադրվել: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ ֆիլմերի շարքում տեղ է գտել ռեժիսոր Այշե Փոլաթի հեղինակած վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Վանում:
«Քրդերի, թուրքերի և հայերի մշակութային խորհրդանիշը հանդիսացող կատուներով հայտնի Վանը, որն այսօր քրդական նահանգ է, մինչև 1915թ., այսինքն՝ տեղահանությունից ու կոտորածներից առաջ, հայերի պատմական հայրենիքն էր: Իսկ այսօր այստեղ մնացել են միայն կիսավեր եկեղեցիներ և շատ փոքրաթիվ հայ վանեցիներ, որոնց մեծ մասը նույնիսկ խուսափում է խոստովանել իր հայ լինելը: «Օտարները» ֆիլմի թեման հայերի ողբերգության վերաբերյալ բանավոր կերպով միմյանց փոխանցվող պատմություններն են: Ֆիլմը տանում է պատմական ողբերգության հետքերով և ցույց տալիս, որ անցյալը երբեք չի մահանում»,- գրում է աղբյուրը:
Իսկ ռեժիսոր Էքրեմ Հայդոյի «Cennetim» («Իմ դրախտը») ֆիլմը նկարահանվել է Արևմտյան Քրդստանիում (Ռոժավա) և Հայաստանում: Ֆիլմը պատմում Ռոժավայի Սերեքանիյե (Ռաս-Էլ-Այն) քաղաքի բազմազգ բնակչության և հայ երիտասարդ Արայի մասին: Ֆիլմում շոշափվող գլխավոր թեման ընկերությունը, հայրենիքի որոնումներն ու ազգամիջյան հակամարտություններն են:
Մանկության տարիներին Արան նույն դասարանում սովորել է քուրդ, արաբ, չեչեն և եզդի տղաների հետ: Մեծանալուց հետո նրանցից ամեն մեկը մի ճանապարհով է գնացել ու հաճախ մանկության ընկերները հայտնվել են հակադիր ճամբարներում, դարձել թշնամիներ: Ազգամիջյան բախումների պատճառով Արան հարկադրված է գաղթել Սերեքանիյեից, ճիշտ այնպես, ինչպես իր պապն է 100 տարի առաջ ստիպված եղել գաղթել Դիարբեքիրի Ֆարքին (Սիլվան) ավանից և ապաստանել Սերեքանիյեում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |