Տարածաշրջան10:14, 28 Դեկտեմբեր 2016
Anadolu. «Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ»

Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի ընդհանուր հրադադար նախատեսող ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ընդունված ծրագրի համաձայն Հալեպի արևելյան հատվածում հրադադարի հաստատումից հետո Սիրիայի ողջ տարածքում նախատեսվում է հրադադար հաստատել:
Հրադադարը պլանը ներկայացվելու է մի կողմից Սիրիայի կառավարությանը և նրան աջակցող տարբեր խմբավորումներին, մյուս կողմից` սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումներին:
Հրադադարի ռեժիմը չի վերեբերելու «Իսլամական պետություն» (ԻՊ) և Սիրիայի տարածքում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:
Անկարայի և Մոսկվայի համաձայնության շրջանակներում նախատեսվում է ջանքեր գործադրել հրադադարը այս գիշեր ուժի մեջ մտցնելու ուղղությամբ:
Նշվում է, որ հրադադարի` հաջողությամբ գործելու դեպքում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդությամբ Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցություններ կսկսվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |