Միջազգային09:24, 09 Հունվար 2017
Թուրքիան Եվրոպայից հետ է ընդունել 801 անօրինական փախստականի
2016թ. ապրիլի 4-ից ուժի մեջ էր մտել փախստականների անօրինական ներհոսքի կանխարգելման նպատակով Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև կնքված պայմանագիրը: Թուրքական «Hürriyet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայմանագրի շրջանակներում մինչ օրս Թուրքիան հետ է ընդունել 801 անօրինական փախստականի, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան էին անցել 2016թ. մարտի 20-ից հետո:
Դրա դիմաց ԵՄ երկրներն իրենց հերթին օրինական ճանապարհով Թուրքիայից ընդունել են 2672 սիրիացի գաղթականի: Ընդ որում, մասնավորապես Գերմանիան ընդունել է 1.060, Ֆրանսիան՝ 438, Նիդերլանդները՝ 409 փախստական:
Նշենք, որ վերոնշյալ պայմանագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել 2016թ. մարտի 20-ից հետո իր տարածքով Եվրոպա մուտք գործած բոլոր անօրինական գաղթականներին: Իսկ ԵՄ երկրները պարտավորվել են օրինական ճանապարհով ընդունել ճիշտ նույնքան փախստականների, որքան անօրինական փախստականներ կարտահանձնվեն Թուրքիային: Նրանց թիվը, սակայն, սկզբնական շրջանում չպետք է գերազանցի 72.000-ը: Ընդ որում, արտահանձնվող փախստականների ճանապարհային բոլոր ծախսերը պետք է հոգա Եվրամիությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |