Տնտեսական07:48, 10 Հունվար 2017
2017-ին Թուրքիայի տնտեսության համար կանխատեսվում է անկումային տարի
Միջազգային վարկանշային «Moodys» կազմակերպությունը Թուրքիայի բանկերի համար բավական չարագուշակ զեկույց է հրապարակել:
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը կանխատեսել է Թուրքիայի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում: Ընդ որում՝ առաջիկա տարվա ընթացքում գնաճը (ինֆլյացիա), լիրայի արժեզրկումը, անվտանգության խնդիրների և քաղաքական լարվածության պատճառով երկրում կատարվող ներդրումների նվազումը կլինեն Թուրքիայի տնտեսության վրա բացասաբար ազդող հիմնական գործոնները:
Moodys-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ Թուրքիայի բնակչության 4 տոկոսից ավելին կդառնա ոչ վարկունակ: Որպես հետևանք՝ կնվազեն բանկերի եկամուտները:
Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Բյուլենթ Գեդիքլին, անդրադառնալով նշյալ զեկույցին, Twitter միկրոբլոգում գրել է. «Moodys-ը կրկին բացասական մարգարեություն է արել, սակայն դա չի համապատասխանում Թուրքիայի տնտեսության ու բանկերի իրական վիճակին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված համապարփակ ծրագրերը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |