Քաղաքական10:19, 12 Հունվար 2017
Բահչելի. «Եթե մեջլիսում սահմանադրական փոփոխությունները չընդունվեն, պետք է նոր խորհրդարան ձևավորել»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկմանը:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բահչելին նշել է, որ եթե մեջլիսում հարցի շուրջ առկա լարվածությունը շարունակվի, ապա այդ իրավիճակը հանրաքվեի ժամանակ կարող է անդրադառնալ ամբողջ Թուրքիայի վրա:
Մեջլիսում քննարկման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին խոսելիս Բահչելին նշել է, որ լարվածությունը պետք է նվազեցնել, վիրավորական արտահայտություններից խուսափել:
Նա ընդգծել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում չհաստատվեն, անհրաժեշտ կլինի նոր խորհրդարան ձևավորել:
Նշենք, որ ԱՇԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններ կատարելուն և այդ հարցի շուրջ համաձայնության է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ:
Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցնել նախագահական համակարգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հարցազրույց է տվել «CNN Turk»-ին և անդրադարձել Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակին։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նաև կրկնել է Էրդողանին ուղղված վիրավորական արտահայտությունը՝ նրան համարելով «ավազակախմբի անդամ»:

Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Թուրքական մամուլում Նեթանյահուի խոսքերը որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |