Իրավական07:13, 17 Հունվար 2017
Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ-BBP) Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացրել դատախազություն։ Թուրքական «Beyaz Gazetesi» թերթի կայքի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Քյորօղլուն Փայլանին մեղադրել է ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու մեջ։
Թուրք պատգամավորի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Նա պնդել է, որ ցեղասպանության խնդիրը վիճարկելի հարց է.
«Մեր պետությունը բացել է այս թեմայի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը՝ ներկայացնելով դրանք ողջ աշխարհի դատին», - ասել է Քյոռօղլուն:
Նրա դիտարկմամբ՝ հայ պատգամավորն իր հայտարարությամբ հանցանք է գործել՝ թաքնվելով պատգամավորական անձեռնամխելիության ետևում:
Քյոռօղլուն անհեթեթորեն պնդել է, թե իբր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հայերն ու մյուս տեղաբնիկները ապրել են խաղաղ ու համերաշխ:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Գարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»:
Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմամարդ ցույցեր են: Ընդդիմադիրները ժողովրդին կոչ են անում փողոց դուրս գալ:

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |