Քաղաքական07:38, 28 Հունվար 2017
Չավուշօղլուն կոչ է արել Հայաստանին համատեղ հանձնաժողով ստեղծել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար ստեղծել համատեղ հանձնաժողով:
Ըստ թուրքական «Gazetevatan» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում թուրք նախարարը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու մասին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Բացի այդ Չավուշօղլուն գոհունակությամբ է ընդունել այն փաստը, որ Դանիայի խորհրդարանի կողմից 1915թ. վերաբերյալ ընդունած բանաձևում չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը:
Հայաստանին ուղղված կոչում, Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասում է. «Մենք միշտ Հայաստանին ասում ենք, որ եթե հավատում եք ինքներդ Ձեզ, ապա եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք: Այլ երկրներից էլ գիտնականներ թող մասնակցեն: Բոլոր արխիվները թող բացեն, դրանից հետո մենք կընդունեք ի հայտ եկած ցանկացած արդյունք: Սակայն մինչև օրս Հայաստանը դրան չի գնացել: Ինչո՞ւ: Իրենք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել, բայց արտասահմանյան լոբբիստական ուժերի հետ շարունակում են համագործակցում Թուրքիայի դեմ»:
Չավուշօղլուն, շարունակելով առաջ քաշել անհեթեթ պնդումներ, նույնիսկ հայտարարել է, որ հայկական սփյուռքը համագործակցում է գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |