Քաղաքական09:52, 13 Փետրվար 2017
Թուրքիայում աշխատանքից հեռացվել է հանրաքվեի մասին սեփական կարծիքն արտահայտած լրագրողը
Թուրքիայում սահմանադրական կարգի փոփոխման վերաբերյալ առաջիկա հանրաքվեի մասին բացասաբար արտահայտված հեռուստալրագրողը հեռացվել է աշխատանքից: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Kanal D» հեռուստաալիքի գլխավոր լրատվականի հաղորդավար Իրֆան Դեյիրմենջին «Twitter» -ի իր միկրոբլոգում գրել է, թե պատրաստվում է «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:
«Doğan Medya Grubu» («Դողան» մեդիա խումբ) ընկերությունը, որին պատկանում է «Kanal D» հեռուստաալիքը, թեմայի վերաբերյալ անմիջապես գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարությամբ տեղեկացվել է, որ հանրաքվեի վերաբերյալ սեփական մոտեցումը հրապարակելով Դեյիրմենջին խախտել է ընկերության համար առաջնային համարվող անկողմնակալության սկզբունքը, ինչի համար էլ հեռացվել է աշխատանքից:
Միջադեպը հանրության շրջանում բուռն դժգոհության առիթ է հանդիսացել: Մասնավորապես սոցցանցերում իրենց բողոքն արտահայտող օգտատերերը նկատել են տվել, որ եթե Դեյիրմենջին «այո» ասած լիներ, նրան դժվար թե հեռացնեին աշխատանքից:
Հավելենք, որ Իրֆան Դեյիրմենջիից հետո աշխատանքից ինքնակամ հեռանալու դիմում է ներկայացրել նաև «Kanal D»-ի գլխավոր լրատվական հաղորդման տնօրեն Էրթուղրուլ Ալբայրաքը՝ ի աջակցություն իր գործընկերոջ:
Ստորև ներկայացնում ենք Իրֆան Դեյիրմենջիի գրառման թարգմանությունը կրճատումներով.
«-Գիտնականին, արվեստագետին, գրողին, ուսանողին, բանվորին, գյուղացուն, հանքափորին, լրագրողին ու չհնազանդվող յուրաքանչյուր անձի թշնամի հռչակողին #ոչ:
-#Ոչ բանականությունը նվաստացնող գավառական քաղաքականությանը, որ ամեն անգամ նույն ստերը կրկնելով դեռ հավատում է, թե սուտը մեծացնելով այն կարող է ավելի համոզիչ դարձնել:
- #Ոչ միաժամանակ և դատավորի, և դարպասապահի և հարձակվողի դերում հանդես եկողին, ով գնդակին տիրանալով հայտարարում է. «գնդակն իմն է, չեմ խաղում» և հանդիպումը դեռ չավարտված փոխում խաղի կանոնները:
-#Ոչ մահվան սպառնալիքով մալարիային համաձայնելու պարտադրանքին, մեր աշխատանքին, օրվա հացին, ազատությանն ու կյանքին ուղղված սպռնալիքներին:
#Ոչ բոլորի ապագան մեկ անձի ապագայի հետ հավասարեցնելուն, մեկ անձի բարեկեցությունը բոլորի մտահոգության առարկան դարձնելուն:
-#Ոչ բռնությանը, ճնշումներին, հետապնդումներին, մեղավոր ուժեղներին, օտարացնողներին, միատարրությանը, անտեսվելուն, ոչնչացնելու ջանքերին #ՈչՄենքԿանք…»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |