Տարածաշրջան08:00, 16 Փետրվար 2017
Իրանը պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին
Իրանի արտգործնախարարությունը պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս մեղադրել էր Թեհրանին Իրաքը և Սիրիան մասնատելու մտադրություն ունենալու մեջ` խոսքի մեջ օգտագործելով «պարսկական ազգայնականություն» եզրույթը:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է այդ երկրի օրինական իշխանության խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել այն ահաբեկչությանը դեմ, որի վատ հետևանքները բազմիցս թափանցել են մինչև Թուրքիայի սիրտը:
«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:
Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին:
Մտահոգիչ է տարածաշրանի ահաբեկչական խմբավորումներին բացահայտ կամ գաղտնի կերպող աջակցելն ու օգտագործելը, հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չհարգելը, որոնք էլ դառնում են տարածաշրջանի անկայունության շարունակման պատճառ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ քննադատել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը ասելով. «Ոմանք Իրաքի և Սիրիայի մասնատումն են ցանկանում: Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատողներ կան: Այնտեղ կրոնական և էթնիկ պայքար կա, քանի որ այնտեղ պարսկական ազգայնականություն կա: Այդ պարսկական ազգայնականության հետևանքով այնտեղ մասնատման գործընթաց կա: Պետք է կանգնեցնեք նրանց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |