Տարածաշրջան12:50, 21 Փետրվար 2017
Թուրքիայում փախստականները ստիպված են լինում վաճառել ներքին օրգանները. ARD TV

Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները, զրկված լինելով այդ երկրում որևէ կերպ գումար աշխատելու հնարավորությունից, հաճախ ստիպված են լինում վաճառել իրենց ներքին օրգանները:
Թուրքական «Demokrathaber.net» կայքը, վկայակոչելով թեմայի վերաբերյալ գերմանական ARD պետական հեռուստաընկերության ռեպորտաժը, գրում է, որ իրենց ներքին օրգանները վաճառել ցանկացող փախստականները գնորդներ են փնտրում համացանցում:
Ռեպորտաժը պատրաստողները, համացանցում տեղադրված հայտարարություններից մեկի հետքերով գնալով, գտել են Ահմեթ անունով մի սիրիացի փախստականի: Նա պատմել է հետևյալը. «Ես թուրքերեն չգիտեմ, ծանոթներ չունեմ, աշխատանք չունեմ, տուն չունեմ: Երիկամս վաճառում եմ, քանի որ ունեցածս խնդիրները լուծելու համար փող գտնելու այլ տարբերակ չունեմ»:
Նշվում է, որ տեղական «շուկայում» օրգաններ կարելի է գտնել 6-11 հազար դոլարով, իսկ օրգանների պատվաստմամբ զբաղվող մարդիկ դրանք առաջարկում են 30 հազար դոլարի սահմաններում:
Նշվում է, որ ավելի վաղ ներքին օրգանների վաճառքի դեպքեր էին հայտնաբերվել նաև Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |