Հասարակական10:50, 27 Փետրվար 2017
Թուրք գրողը հաճոյանում է Ադրբեջանին
![Թուրք գրողը հաճոյանում է Ադրբեջանին](https://www.ermenihaber.am/news_images/34/100048_2/f58b404867822b_58b4048678268.jpg)
Ադրբեջանի թեզերը քարոզելու ու տարածելու նպատակով Խոջալուի դեպքերի թեմայով այս օրերին Ստամբուլում անցկացվող հերթական միջոցառման ժամանակ թուրք գրող Այգյուն Հասանօղլուն հանդես է եկել «սենսացիոն» հայտարարություններով:
Ըստ թուրքական «İstanbultimes.com.tr» կայքի` «Հատուկ ծրագիր» կոչվող հավաքի ժամանակ Հասանօղլուն հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը փաստացիորեն պատերազմել է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:
«Մենք միայն հայերի դեմ չենք կռվել: Ռուսաստանը նրանց զենք էր տալիս, ԱՄՆ-ն և Ֆրանսիան օգնում էին հայերին»,- հայտարարել է Հասանօղլուն:
Հասանօղլուն, ավելի առաջ անցնելով իր հերյուրանքներում, հայերին մեղադրել Անատոլիայում ու Կովկասում մուսուլմաններին կոտորելու, Ադրբեջանում հարյուրավոր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք:Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![2024-ին Թուրքիայից արտագաղթածների մեջ առաջատար են իրաքցիները](https://www.ermenihaber.am/news_images/99/296711_2/s_6a3961d0421be30330b460d192ba3b90f91aa802.thumb.jpg)
Արտագաղթած իրաքցիներին հաջորդում են աֆղանները՝ 24․880 քաղաքացի և ռուսները՝ 16․833 քաղաքացի:
![Թուրքիայի բնակչությունը նախորդ տարվա համեմատ աճել է](https://www.ermenihaber.am/news_images/99/296666_2/67a45727163db1380162765a.thumb.jpg)
Թուրքիայում բնակչության տարեկան աճը 2024-ին կազմել է 3.4 պրոմիլ, մինչդեռ 2023-ի դրությամբ այն կազմում էր 1.1 պրոմիլ։
![Սոցհարցում. Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիրն Իսրայելն է](https://www.ermenihaber.am/news_images/99/296560_2/t_i.thumb.jpg)
Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր՝ հնչել է նաև Սիրիայի անունը:
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր՝ հնչել է նաև Սիրիայի անունը:
Թուրքական մամուլում տարածվող լուրերին արձագանքել է «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդի անձնական քարտուղարը:
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |