Տարածաշրջան12:24, 01 Մարտ 2017
Ադրբեջանը պակիստանյան արտադրության զենքեր կգնի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստան կատարած այցի ընթացքում փետրվարի 28-ին հանդիպել է նախագահ Մեմնուն Հուսեյինի և վարչապետ Նավազ Շերիֆի հետ: Թուրքական «Konhaber» լրատվական կայքը, հղում անելով ադրբեջանական պետական «AZERTAC» լրատվական գործակալությանը, նշում է, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, օրակարգային հարցերից է եղել Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Քաշմիր շրջանի հետ կապված պակիստանահնդկական հակամարտությունը:
Կողմերը վճռականություն են հայտնել նշյալ խնդիրների կարգավորման համար, ինչպես նաև այդ խնդիրներում նախկինում միմյանց ցուցաբերած աջակցությունը շարունակելու հարցում:
Հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել` Ադրբեջանին Պակիստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը վաճառելու շուրջ: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Ստորագրվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Որոշում է կայացվել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որոնք տարածաշրջանում նպաստում են բոլոր երկրներին տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։
Հանդիպմանը ներկա են գտնվել մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններն ու կարգավորման գործընթացը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվում էր որպես ահաբեկչական «Ֆեթուլլահական կազմակերպության» ղեկավար:
Ճանապարհներին տեղադրվող համակարգերն ունակ են ոչ միայն քաշի մասին տեղեկություններ տրամադրել, այլև մակնիշի, երկարության, լայնության, գույնի, համարի, արագության և այլն:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահվանը:
Թուրքական մեդիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավարի մահից հետո լայն տարածում է գտել վերջինիս կտակը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին առաջնորդի նկատմամբ «նախագահին հասցված վիրավորանքների» հատկանիշներով հետաքննություն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |