Միջազգային10:16, 01 Մարտ 2017
Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են արգելել Էրդողանի մուտքն իրենց երկիր
Գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորման առիթով եվրահանձնաժողովը Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին, իսկ գերմանացի պաշտոնյաները պահանջել են արգելել Էրդողանի ու նրա մերձավորների մուտքը ԳԵրմանիա:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը «Die Welt»-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան հավատարիմ մնա իրավական պետության սկզբունքներին: Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայում բազմաթիվ լրագրողների կալանավորմամբ և ահաբեկչության մասին օրենքի կամայական կիրառմամբ»:
Երկքաղաքացիություն ունեցող լրագրողի ձերբակալության առիթով ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել Գերմանիայի քաղաքական շրջանակներում:
Ձախակողմյան կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սեվիմ Դաղդելենը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Էրդողանի և նրա մերձավորների նկատմամբ: Թուրքական արմատներ ունեցող գերմանացի պատգամավորը պահանջել է արգելել Թուրքիայի նախագահի ու կառավարության անդամների մուտքը Գերմանիա, ինչպես նաև առկախել ԵՄ անդամության համար Անկարայի հետ տարվող բանակցությունները:
Գերմանիայի «Սոցիալ-քրիսոնեական միություն կուսակցության» արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Հանս-Փեթեր Ուհլն էլ, անդրադառնալով Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Էրդողանի Գերմանիա հնարավոր այցի մասին խոսակցություններին, ասել է. «հատկապես Յուջելի դեպքից հետո հանրահավաք անցկացնելու նպատակով Էրդողանի Գերմանիա կատարելիք հնարավոր այցը չի կարող քննարկման թեմա դառնալ»:
Կանաչների կուսակցության համանախագահ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էլ քննադատել է կանցլեր Անգելա Մերկելի մեղմ արձագանքը գերմանական թերթի թղթակցի վերաբերյալ:
Մերկելը ցավալի և հիասթափեցնող էր անվանել Յուջելի ձերբակալությունը` հույս հայտնելով, որ վերջինը կարճ ժամանակում ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում ձերբակալված գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը նախօրեին կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի`Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Ըստ այդ նամակի` նա իր հեղինակած նյութերից շատերում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների դեմ բացասական ընկալումներ էր ստեղծել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |