Քաղաքական10:01, 06 Մարտ 2017
Գերմանիայի արդարատադության նախարարը հորդորում է չտրվել Էրդողանի սադրանքներին
Գերմանացի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: Նա Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարություն» միության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում:
Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»:
Էրդողանի խոսքերին անդրադարձել է Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը՝ դրանք բնորոշելով «ամոթալի և անընդունելի»: Նա հորդորել է չտրվել Էրդողանի սադրանքներին՝ նշելով, որ խնդիրն այժմ Գերմանիայում հանրաքվեի միջոցառումները չեն: Ըստ նրա՝ Էրդողանը պարզապես ցանկանում է սադրել: Մաասը դեմ է արտահայտվել թուրք պաշտոնյանների մասնակցությամբ միջոցառումներն ամբողջապես արգելելու պահանջներին՝ նշելով. «Նման միջոցառումներն արգելելու համար Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի Էրդողանի կամ էլ Թուրքիայի կառավարության անդամների մուտքը երկիր: Վստահ եմ, որ Էրդողանի ուզածն էլ հենց դա է»:
Գերմանական կուսակցությունների ղեկավարները, ներկայացուցիչները նույնպես անդրադարձել են Էրդողանի խոսքերին՝ դրանք անընդունելի համարելով, որոշներն էլ Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել:
Մասնավորապես Գերմանիայի ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դիետմար Բարշը կոչ է արել դադարեցնել զինամթերքի արտահանումը Թուրքիա և սառեցնել Եվրամիության օժանդակությունը: Նա պահանջել է հետ կանչել Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին, ինչպես նաև չեղարկել նախորդ տարի կնքված փախստականների հարցերով պայմանագիրը, որով Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |