Քաղաքական07:54, 09 Մարտ 2017
Մի խումբ թուրք դիվանագետներ Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Դիվանագիտական անձնագրեր ունեցող մի շարք Թուրքիայի քաղաքացիներ քաղաքական ապաստան են խնդրել Շվեյցարիայից: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով շվեյցարական հայտնի «Tages Anzeiger » թերթին, նշում է, որ ապաստան խնդրողների մեջ է եղել նաև Բեռնում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Վոլքան Քարագյոզը: Վերջինս խնդրել է, որ իր ընտանիքին նույնպես ապաստան տրամադրվի:
Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչ պատճառով են վերոնշյալ մարդիկ ապաստան խնդրել: Փոխարենը նշվում է, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Քարագյոզը հեռացվել էր պաշտոնից: Նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: Նրան Թուրքիայի ԱԳՆ-ը ետ էր կանչել, սակայն վերջինս չէր վերադարձել հայրենիք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |