Հասարակական08:31, 09 Մարտ 2017
Պոլսահայ պատգամավորը մեջլիսում հիշեցրել է արևմտահայ ֆեմինիստ կանանց մասին

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կին պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում խոսել է կնոջ նկատմամբ բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագծի մասին:
Ըստ հայկական «Ակոսի»` մեջլիսի լիագումար նիստում ելույթ ունեցած Դողանը ներկաներին հիշեցրել է արևմտահայ կին գրողների ու մտավորականների մասին, որոնք եղել են Թուրքիայի առաջին ֆեմինիստները:
Դողանը ցուցադրել է թուրքերենով տպագրված «Արդարության ճիչ» գիրքը, որը պատմում է ֆեմինիստ հայ գրողներ, մտավորականներ ու կանանց իրավունքների պայքարի ակտիվիստներ Էլբիս Գեսարեթյանի, Սրբուհի Դյուշափի, Զաբել Ասատուրի, Զաբել Եսայանի և Հայկանուշ Մարկի կյանքի ու գործունեության մասին:
Դողանը նշել է, որ այդ գիրքը կարևոր պատմական տեղեկություններ է պարունակում օսմանյան հասարակության շրջանում կանանց իրավունքների համար պայքարի վերաբերյալ: Դողանը թուրքական մեջլիսի անդամներին տեղեկություններ է տվել նշյալ կանանց գործունեության վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |