Հասարակական08:58, 13 Մարտ 2017
Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը:
Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ:
Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Սամսունի կենտրոնում, երգել Թուրքիայի հիմնը և հանդիսավոր կերպով վառել «Հոլանդիայի դրոշը»: Սակայն, ինչպես նշում է կայքը, նկարներից և տեսանյութից պարզ է դառնում, որ ցուցարարները շփոթել են գույներով իրար նման Հոլանդիայի և Ֆրանսիայի դրոշները (երկու դրոշներում էլ առկա են կարմիր, սպիտակ և կապույտ գույները):
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2014 թվականի ապրիլի 25-ին Իգդիրում, երբ մի խումբ թուրքեր Հայաստանի դեմ ցույցի ժամանակ հայկական եռագույնի փոխարեն այրել էին Կոլումբիայի դրոշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |