Հասարակական08:38, 14 Մարտ 2017
Պոլսո պատրիարքի տեղապահի թեկնածու Մաշալյանը հանում է իր թեկնածությունը
Կ.Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու է: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականններին իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
«Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականներին բարկացրած լինեն: Ըստ Մաշալյանի՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել:
«Այդ պատճառով ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չընտրեն, այլ ինձ ընտրել ցանկացողները թող իրենց ձայները Գարեգին Բեքչյանին տան: Ժողովրդի մասին թող մտածեն: Մի քիչ էլ թող իրենց պատիվը փրկեն»:
Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ Մաշալյանը կասկածում է, որ Արամ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի մյուս թեկնածուների համար քարոզչության հավասար պայմաններ կստեղծվեն: Ուստի, Գարեգին սրբազանը այդ պաշտոնում ավելի արդար, անկողմնակալ թեկնածու է դիտվում:
Մաշալյանը նշել է, որ տեղապահի թեկանծությունը հանելու մասին կհայտարարի մարտի 15-ին կայանալիք կրոնական ժողովում, որի ընթացքում էլ պետք է ընտրվի տեղապահը:
Հիշեցնենք, որ փետրվաի 13-ին Մաշալյանը հրաժարական էր տվել պատրիարքարանում զբաղեցրած բարձր պաշտոններից՝ որոշումը բացատրելով պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի վարքագծով:
Մաշալյանը Աթեշյանին մեղադրել էր պատրիարքի ընտրությունները արհեստական ձգձգելու մեջ: Իրավիճակը հարթելու համար համայնքային կառույցների ղեկավարների միջնորդությամբ փետրվարի 16-ին Մաշալյանի և Աթեշյանի մասնակցությամբ ժողով է անցկացվում, որի ընթացքում պատրիարքի ընտրությունները կազմակերպելու մասին համաձայնագիր է ստորագրվում: Սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չեղարկում է համաձայանգիրը եկեղեցական կանոնակարգին չհամապատասխանող կետի առկայության պատճառով: Այդ կետը նախատեսում էր, որ Աթեշյանը տեղապահի ընտրությունից հետո շարունակելու էր մնալ փոխանորդի պաշտոնում:
Խնդիրը հանգուցալուծվեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, որտեղ Գարեգին 2-րդ նախագահությամբ և Արամ Աթեշյանի, Սահակ Մաշալյանի, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանի մասնակցությամբ 2-օրյա ժողով անցկացվեց: Արդյունքում կազմվեց արձանագրություն, համաձայն որի, մինչև մարտի 15-ը պետք է անցկացվեն տեղապահի ընտրություններ, որից հետո Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |