Ցեղասպանություն07:18, 15 Մարտ 2017
Քյոլնում Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի
Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կկառուցվի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» լրատվական կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի մասին որոշումը կայացվեց հենց հիմա, երբ թուրք-գերմանական հարաբերությունները հատկապես լարված են:
Քյոլնի քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանը կկանգնեցվի «Lehmbacher Weg» գերեզմանատանը: Ի դեպ, նշենք, որ այս գերեզմանատանն առկա է նաև մահմեդականների գերեզմաններ:
Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի առաջարկն արվել է դեռևս 2015 թվականին՝ Քյոլնի շուրջ 5.000 հոգանոց հայ քրիստոնյա համայնքի կողմից: Համապատասխան դիմումը նախ ներկայացվել է Քյոլնի բնապահպանության հանձնաժողովին, իսկ այնուհետև՝ բողոքարկման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից ստացված դրական պատասխանից հետո հարցը բերվել էր քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի օրակարգ:
Քյոլնի թուրքական համայնքը դժգոհությամբ է ընդունել այս որոշումը: Համայնքի առաջատար ներկայացուցիչներից Լևենթ Թաշքըրանը նշել է, որ իրենք երկու տարի շարունակ պայքարել են, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ որոշումը չհաստատվի: Թաշքըրանը կրկին խոսել է «ընդհանուր վշտի» մասին Թուրքիայի պաշտոնական թեզի դիրքերից՝ Քյոլնի քաղաքապետարանի որոշումը վիրավորական համարելով տեղի թուրք համայնքի համար:
Հայտնի է, սակայն, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի մասին որոշումը վերջնական է և որևէ այլ կառույցի կողմից հաստատման կարիք չունի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերը: Գերմանիան նաև սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:
Ավելին, Գերմանիան իր աջակցությունն է հայտնել նաև Հոլանդիային, որի կառավարությունը նույն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաի համար՝ վերջինիս արտաքսելով երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |