Տարածաշրջան09:00, 17 Մարտ 2017
Թուրքիան սահմանափակել է ռուսական ցորենի ներկրումը
Թուրքիան արգելել է Ռուսաստանից ցորենի ներկրումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը: Այս փոփոխությունից հետո նախկինում առանց մաքսատուրքի Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար այժմ կպահանջվի վճարել 130 տոկոսանոց մաքսատուրք, ինչը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:
Ըստ թուրքական աղբյուրի` այս որոշման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ մեկնաբանություններ չեն հնչել, սակայն մասնագետները Թուրքիայի այս քայլը որպես պատասխան են դիտարկում Ռուսաստանի կողմից մինչ այժմ թուրքական լոլիկի ու ևս մի քանի այլ ապրանքի վրա կիրառվող ամբարգոյին:
Նշվում է, որ Թուրքիան 2-րդ ամենամեծ շուկան է ռուսական ցորենի արտահանման համար: 2016-ին Թուրքիա է ներկրվել 1.9 միլիոն տոննա ռուսական հացահատիկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |