Հասարակական08:13, 17 Մարտ 2017
Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»
Պոլսի հայոց պատրիատրքի տեղապահի ընտրություններին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին անցկացված տեղապահի ընտրություններում հաղթել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկաներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանձնել Ստամբուլի փոխնահանգապետի ստորագրությամբ գրություն, ըստ որի, ընտրությունների անցկացումն իրավականորեն հնարավոր չէ:
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններում Աթեշյանի հաղթանակի դեպքում, նահանգապետարանից նամակ չէր ստացվի: «Հենց Աթեշյանը պարտվեց, այդ նամակն ի հայտ եկավ»,-ասել է Շիրինօղլու:
«Ակօսը» Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին որ նահանգապետարանի գրությունը ստացվել էր ընտրության անցկացումից մոտ մեկ ժամ առաջ՝ 13:47-ին, իսկ տեղապահի ընտրություն կազմակերպող խորհրդի նիստը սկսվել է 15:00-ին: Ինչին ի պատասխան Մաշալյանն ասել է.
«Կամ նամակը շուտ է ստացվել և սպասեցրել են՝ գուցե Արամ սրբազանի հաղթանակի դեպքում ընդհանրապես չներկայացվեր: Կամ էլ հենց գրվել է, որ Արամ սրբազանի պարտության դեպքում սեղանին դրվի: Մենք այս ամենը հստակ չգիտենք: Սակայն խնդիրն այն է, որ այդ նամակը մեր համայնքն ու եկեղեցին կրկին փոթորկեց: Պետության դեմ պայքարելը, կռիվ տալը, ամենավերջին բանն է, որ ցանկանում ենք անել: Հույս ունենք, որ այդ սխալ որոշումը կվերանայվի և մեր կրոնի ու խղճի ազատությունը կապահովվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |