Միջազգային08:19, 22 Մարտ 2017
Գերմանիան վերջին 5 ամսում 11 անգամ մերժել է Թուրքիային զենք վաճառքը

Թուրք-գերմանական լարված հարաբերություններում ուշագրավ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ 2016թ. նոյեմբերից մինչ օրս Գերմանիան 11 անգամ արգելել է դեպի Թուրքիա զենքի ու զինամթերքի արտահանումը:
Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ կառավարության այս դիրքորոշումը պայամանվորված է այն մտավախությամբ, թե Թուրքիայի իշխանություններն այդ զենքը կօգտագործեն երկրի ներսում բռնություններ կազմակերպելու համար: Զենքի արտահանման թույլտվություն չտրամադրելու պատճառներից մեկն էլ Թուրքիայում մարդու իրավունքների անմխիթար վիճակն է:
Աղբյուրի բնութագրմամբ՝ Գերմանիայի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին սպառազինություն չտրամադրելու որոշումը արտասովոր է: Սակայն հայտնի է, որ 2010-2015թթ. ընթացքում ևս Գերմանիան 8 անգամ մերժել է դեպի Թուրքիա զենքի արտահանման թույլտվություն տրամադրելու դիմումները:
Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» կուսակցությունից պատգամավոր Ժան Վան Աքենը շատ կարևոր քայլ է համարել Թուրքիային զենք վաճառելու արգելքը: Նա կարծիք է հայտնել նաև, որ Գերմանիայի հաջորդ քայլը պետք է լինի դեպի Թուրքիա զենք ու զինամթերքի արտահանման լիովին դադարեցումը: Ըստ Աքենի՝ դրանով կապացուցվի, որ կարելի է արգելել նաև ՆԱՏՕ-ի երկրներին զենքի տրամադրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |