Հասարակական10:11, 23 Մարտ 2017
Մաշալյանը դիմել է Գարեգին 2-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին

Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ և ընտրված տեղակալ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կարծում է, որ պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած խնդիրը կլուծվի, երբ պետությունը ուսումնասիրի հարցը:
«Ակօս»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ գործընթացի հետագա աշխատանքների համար կարելի սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին:
Մաշալյանն անդրադարձել է ընտրությունների գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությանը և ստեղծված իրավիճակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կեցվածքին: Վերջինս չնայած պարտվել էր տեղապահի ընտրություններում, բայց հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ որպես արդարացում բերելով Ստամբուլի նահանգապետարանի գրությունը: Փոխնահանգապետը գրությամբ տեղեկացրել էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումն իրավաբանորեն անհնար է:
Հիշեցնելով, որ ընտրված տեղապահ Բեքչյանը Գերմանիայից կարևոր հայտարարություն է արել, Աթեշյանին հորդորելով հրաժարվել «պատրիարքի փոխանորդ» անվանումը կիրառելուց, Մաշալյանը նշել է, որ այսքանից հետո Աթեշյանը պետք է ընտրություն կատարի եկեղեցու և պետության միջև: Մաշալյանի խոսքով, Բեքչյանի՝ Գերմանիայից վերադարձից հետո պետությանը կնեկայացվի ստեղծված իրավիճակը:
«Միջամտությունը թյուրիամացության հետևանք էր և գրությունը գրված էր հապշտապ: Պետությունը, երբ մասնագետներին հանձնարարի գործընթացն ուսումնասիրել, իրավիճակը կբացահայտվի: Կբացատրենք, որ տեղապահի ընտրությունը եկեղեցու ընթացակարգի փուլերից է: Մենք էլ այս գործընթացի հետագա աշխատանքները կարող ենք հանրաքվեից հետո կատարել»:
Մաշալյանը նաև տեղեկացրել է, որ Պոլսի պատրիարքարանը տեղապահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նամակներ է ուղարկել Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Առաջին նամակում պատրիարքարանի ընդհանուր Ժողովի Դիվանի ատենապետ Եղիշե վարդապետ Ուչգունյանը կաթողիկոսին տեղեկացնում է մարտի 15-ին տեղի ունեցած տեղապահի ընտրությունների արդյունքները, համաձայն որի, տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Երկրորդ նամակի հեղինակը Սահակ Մաշալյանն է: Նա գրել է, որ ընտրված տեղապահ Բեքչյանն այս անցումային շրջանում կաթողիկոսի աջակցության կարիքն ունի, որպեսզի կարողանա իր պարտականություններն իրականացնել:
«Ցավոք, հարգարժան Արամ արք. Աթեշյանի՝ փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառ դիրքորոշումը, որը հակառակ է մեր եկեղեցու ավանդույթներին և Ձեր առաջարկներին, եկեղեցում և համայնքում խառնաշփոթի պատճառ է դարձել: Ձեր տեղին միջամտությունն օգտակար կլինի այս պաշտոնի լիազորությունները դադարեցնելու ու Ստամբուլի հայ համայնքում խաղաղությունն ապահովելու հարցում:
Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Տեղապահի փոխանորդ և Հոգևոր խորհրդի նախագահ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |