Միջազգային07:30, 24 Մարտ 2017
Գերմանիան թույլ չի տալիս հակատանկային համակարգեր վաճառել Թուրքիային

Գերմանիան կրկին արգելել է Թուրքիային ռազմամթերք վաճառել: Թուրքական «AHaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս անգամ արգելք է սահմանվել դեպի Թուրքիա հակատանկային համակարգերի արտահանման համար:
Աղբյուրի համաձայն՝ «Իսլամական պետություն» դեմ պայքարում «Leopard» տեսակի 10 թուրքական տանկեր լուրջ վնասներ էին կրել, ինչից հետո Թուրքիան այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու նպատակով դիմել էր գերմանական «Rheinmetall» ընկերությանը:
«Rheinmetall»-ի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը նախօրեին տեղեկացրել է, որ Գերմաիայի կառավարությունը դեռևս չի հաստատել նշված համակարգերի արտահանման պայմանագրերը:
Հակատանկային համակարգերը, որոնք ցանկանում է ձեռք բերել Թուրքիան, հանդիսանում են «Rheinmetall» և «Maffei» ընկերությունների համատեղ արտադրությունը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին 5 ամիսների ընթացքում Գերմանիան արդեն 11 անգամ մերժել է դեպի Թուրքիա զենք ու զինամթերքի արտահանման հետ կապված թույլտվության դիմումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |