Միջազգային18:36, 26 Մարտ 2017
Գերմանիան սպասում է, որ Թուրքիայի վարչապետը կատարի իր տված խոստումը

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարթին Շեֆերը հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցները արդեն 3 շաբաթ է, ինչ չեն կարողանում հանդիպել «Die Welt» պարբերականի ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելի հետ:
Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը, նշում է, որ մարտի 4-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ժամանակ Յըլդըրըմն ասել էր, որ Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսակցել Յուջելին: Սակայն ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի խոսնակի՝ նման թույլատրություն առայժմ չկա:
«Ցավոք, բոլորովին անհասկանալի կերպով Յուջելի հետ հնարավոր չէ հանդիպել: Մենք սպասում ենք, որ Բինալի Յըլդըրըմն Անգելա Մերկելին տված խոստումը կկատարի»,- նկատել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |