Միջազգային12:23, 29 Մարտ 2017
Գերմանիան կարող է Թուրքիայից հանել իր ռազմական ուժերը
Գերմանիան այլընտրանքային ռազմաբազա է փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված իր զորքերը տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:
Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի «Ձախերի» կուսակցությունը կառավարությանն է ուղղել մի հարցում, որով փորձել է պարզել, թե հատկապես ուր կարող են տեղափոխվել գերմանական զորքերը:
Գերմանիայի կառավարության պատասխանում նշվել է, որ որպես Ինջիրլիքի այլընտրանք կարող են ծառայել Հորդանանում, Կիպրոսում և Քուվեյթում տեղակայված ռազմական կենտրոնները: Աղբյուրի համաձայն՝ Գերմանիան ունի ընտրության 8 տարբերակ: Դրանցից 3-ը գտնվում են Քուվեյթում, 3-ը՝ Հորդանանում, երկուսը՝ Կիպրոսում: Հայտնի է նաև, որ Կիպրոսի դեպքում խոսքը Ակրոտիրի և Բաֆ ռազմաբազաների մասին է:
Իր պատասխանում կառավարությունը տեղեկացրել է նաև, որ այս ռազմաբազաներից կամ դրանց տեղակայման երկրներից որևէ մեկի հետ Գերմանիան դեռևս բանակցություններ չի սկսել:
«Ձախերի» կուսակցության պատգամավոր Ժան Վան Աքենը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2016թ. հոկտեմբերի 5-ին իրականացված այցից հետո Թուրքիան կրկին թույլ չի տալիս գերմանացի պատգամավորներին՝ այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Մինչ օրս 6 պատգամավոր այցի թույլտվության խնդրանքով դիմել է Թուրքիային, սակայն Թուրքիայի կառավարությունը այդ դիմումներին դեռևս չի պատասխանել:
Ժան Վան Աքենը քննադատել է Ինջիրլիքում և Քոնիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվություն չտրամադրելու Թուրքիայի դիրքորոշումը: Նրա կարծիքով՝ դա լուրջ պատճառ է, որպեսզի գերմանական ուժերն անհապաղ դուրս բերվեն Թուրքիայից:
Հիշեցնենք, որ շուրջ 250 գերմանացի զինվոր և գեմանական «Tornado» տեսակի 6 հետախուզական ինքնաթիռ 2016թ հունվարից տեղակայվել են Թուրքիայում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցության նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |