Մշակութային13:44, 05 Ապրիլ 2017
«Բամբիռ» խումբը համերգ կտա Թուրքիայում

Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում:
Նախագիծը կյանքի կոչող «Anadolu Kültür» կազմակերպության նպատակն է մշակութային միջոցառումների միջոցով երկու քաղաքապետարանների, մշակութային և հասարակական կազմակերպություների միջև երկխոսություն և համագործակցութուն զարգացնել:
Նախագծի առաջին միջոցառումը Գյումրիում գործող «Human Planet» նախաձեռնության և «Jag-Bambir» խմբի «Կապույտ երկրագունդ» խորագրով համատեղ ցուցահանդեսը և համերգն է, որը կանցկացվի Բուրսայում և Ստամբուլում:
Ցուցահանդեսին մասնակցելու են արվեստագետներ Արմեն Տեր-Թադևոսյանը, Գևորգ Սարգսյանը, Հայկ Ադամյանը, Վազգեն Պահլավունի Թադևոսյանը, Վահան Թոփչյանը, Հրաչ Վարդանյանը, Կարեն Բարսեղյանը, Աղավնի Ղազարյանը, Գագիկ Ղազարեն, Էդ Թադևոսյանը, Լևոն Ֆլջյանը, Գոհար Մարտիրոսյանը:
Բուրսայում ցուցահանդեսը կգործի ապրիլի 11-ից մինչև 30-ը, իսկ Բամբիռ խմբի համերգը նախատեսվում է մայիսի 3-ին: Ստամբուլ ցուցահանդեսը կբացվի մայիսի 4-ին և բաց կլինի մինչև մայիսի 18-ը, Բամբիռը համերգ կտա մայիսի 4-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |