Իրավական10:31, 06 Ապրիլ 2017
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
![Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է](https://www.ermenihaber.am/news_images/35/102508_2/kirakos.jpg)
Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը:
Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր 2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ դատարանը գործի շրջանակներում հարցում էր ուղարկել պետականացման որոշումն իրականացնող Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ պահանջելով պատասխանել եկեղեցու վիճակի, շահագործման տեսակի, մշակութային ժառանգություն լինել-չլինելու և պետականացման նպատակի մասին հարցերին:
Չնայած դատարանը նախարարությունից պատասխան չէր ստացել, ձեռնարկած ուսումնասիրությունների արդյունքում որոշել է կասեցնել պետականացման գործընթացը: Դատարանի որոշման մեջ նշվում է որ եկեղեցին հաշվառված է մշակութային անշարժ արժեքների ցանկում, և կառավարության որոշումը հակասում է մշակութային և բնական արժեքների պահպանության մասին օրենքին: Ըստ դատարանի՝ եկեղեցու պետականացման մասին որոշումը հակասում է նաև Լոզանի պայմանագրին:
Նշենք, որ Լոզանի պայամանագրի համաձայն, Թուրքիայի փոքրամասնություններին (հայերը, հույները և հրեաները՝ խմբ.) տրվել են կրոնական ազատություններ, իսկ Թուրքիան պարտավորվել է պահպանել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրքիայում վանասազերծվել է 6 հանցավոր խմբավորում](https://www.ermenihaber.am/news_images/94/279260_2/1561.thumb.jpg)
Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 75 մարդ, իսկ կալանավորվել 5 մարդ:
![Թուրքիան ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում 9-րդն է](https://www.ermenihaber.am/news_images/93/278828_2/en_cok_bosanan_ulkeler_belli_oldu_listede_turkiye_de_var_ec05.thumb.jpg)
«World Population Review» հարթակը, որը տվյալների բազա է աշխարհի բնակչության և երկրների մասին հրապարակել է 2024-ի ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող 10 երկրների ցանկը։
![Կոլումբիայում վերջին 4.5 տարում առգարվվել են 6 տոննա կոկաին, որը պիտի ուղարկվեր Թուրքիա](https://www.ermenihaber.am/news_images/93/278438_1/italya_kokain_syo6_cover_jpg.thumb.jpg)
Միայն վերջին 1 ամսվա ընթացքում Կոլումբիայից Թուրքիա ճանապարհին առգրավված կոկաինի քանակը գերազանցել է կես տոննան։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրակարգում է եղել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Լիբանանում հետզհետե աճող լարվածությունը:
Վիրավորվել է 11 մարդ: Նրանք տեղափոխվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցներ:
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիան համապատասխան հայտարարության մեջ տարածվող լուրերը որակել է անհիմն պնդումներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |