Տարածաշրջան07:45, 08 Ապրիլ 2017
Ռուսաստանում թուրքագիտությունը հայկական լոբբիի ձեռքում է
Թուրքական «Star» թերթի հոդվածագիր Սևիլ Նուրիևան անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ավիացիոն ռամզաբազայի հրթիռակոծությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի համար անակնկալ էր։ Նախ Սիրիայում ռուսական օդուժ է տեղակայված, իսկ ցամաքը վերահսկում է Իրանը և այս պայմաններում Ռուսաստանը հավանական չէր համարում ԱՄՆ-ի հարձակում: Իսկ Դոնալդի Թրամփի նախագահ ընտրվելը ավելի էր նվազեցրել այդ հավանականությունը։
Հեղինակը ներկայացում է Ռուսաստանի՝ հակառակ տնտեսական ծանր դրությանը Սիրիայում զորք տեղակայելու, այնտեղ մնալու պատճառները՝ նշելով, որ Ռուսաստանը այդպիսով քաղաքական գիծ է առաջ տանում և ցույց տալիս, թե ում հետ պետք է կիսեն աշխարհը։
Այս համատեքստում Նուրիևան անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններին, որոնց մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանը։ Սակայն, ըստ հոդվածագրի, Ռուսաստանի համար ամենամեծ թերությունը այդ երկրում գործող ազդեցիկ հայկական և հրեական լոբբին է։
Ընթերցողին հորդորելով լուրջ ընդունել իր պնդումը՝ Նուրիևան հիմնավորում է այն՝ ասելով․ «Ռուսաստանում Թուրքիայի հարցով մասնագետները և մեդիադաաշտում երևացող բոլոր թուրքագետները ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Պատկերացրեք, որ սա մի ոլորտ է, որն ամբոջությամբ հայկական լոբբիի ձեռքում է»։ Ըստ հեղինակի՝ հենց այս երկու խմբերն են, որ ռուսների մոտ Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունք են ամրապնդում։
Նուրիևան նշում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ռուսաստանում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց և էթնիկ պատկանելությանը, և այն բանին, թե որ խմբերի աջակցությամբ են նրանք եկել իշխանության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |