Միջազգային08:29, 11 Ապրիլ 2017
Թուրքիայում ձերբակալվել է իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն
Թուրքիայում ձերբակալվել է 35-ամյա իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ Գրանդեն ձերբակալվել է Հաթայում՝ անվտանգության ստուգումների ժամանակ, սակայն ձերբակալության պատճառները առայժմ հայտնի չեն:
Իտալական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ Իտալիայի պատկան մարմիններն ուշադիր հետևում են գործընթացին և ջանքեր են գործադրում Գրանդեին ազատ արձակելու համար:
Հայտնի է, որ իտալացի լրագրողը Թուրքիա էր ժամանել մի քանի օր առաջ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:
Ավելի վաղ Գաբրիել դել Գրանդեն ևս մի քանի անգամ այցելել էր Թուրքիա՝ նույն գրքի հետ կապված աշխատանքների շրջանակներում: Նա հայտնի է նաև Միջերկրական ծովով գաղթականների հոսքի թեմայով իր ուսումնասիրություններով, որոնք տարիներ շարունակ հրապարակվել են Գրանդեի «Fortress Europe» խորագրով բլոգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |