Միջազգային11:23, 11 Ապրիլ 2017
Թուրքիան արգելում է Նիդերլանդների քաղաքացիություն ունեցող անձանց ելքը երկրից

Թուրքիայի և Նիդերլանդների երկքաղաքացիություն ունեցող մի շարք անձանց հնարավորություն չի տրվում հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնի է դարձել Նիդերլանդների արտգործնախարարության կողմից արված հայտարարությունից:
«CNN Türk»-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները արգելել են երկրից դուրս գալ երկքաղաքացիություն ունեցող շուրջ մի քանի տասնյակ մարդու: Նրանցից շատերի դեպքում երկրից դուրս գալու արգելքը պատճառաբանվել է նրանով, որ նրանք կասկածվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ:
Երկքաղաքացիություն ունեցող անձանց առաջադրված կոնկրետ մեղադրանքները և նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: Նիդերլանդների արտգործնախարարության խոսնակի հայտարարության համաձայն՝ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել ամենաքիչը 10 անձի համար: Բայց որոշ տեղեկություններ կան այն մասին, որ նման խնդրի առաջ կանգնած մարդկանց թիվը հասնում է հարյուրի:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Նիդերլանդների հարբերությունները ներկայումս բավական լարված են: Պատճառն այն է, որ Նիդերլանդների կառավարությունը արգելել էր Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նիդերլանդաբնակ թուրք համայնքի համար այս երկրում կազմակերպվելիք քարոզարշավը:
Կառավարությունը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային թույլ չէր տվել վայրէջք կատարել Նիդերլանդների տարածքում, իսկ ավելի ուշ ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործած Քայան արտաքսվել էր Նիդերլանդներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |