Իրավական07:48, 13 Ապրիլ 2017
Իտալացի նախարարը քննադատել է Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող ճնշումները
Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումները:
«BBC Türkçe»-ի համաձայն՝ նախարարն անդրադարձել է իտալացի լրագրող և վավերագրագետ Գաբրիել դել Գրանդեի՝ Թուրքիայի Հաթայ նահանգում ձերբակալմանը: Օրլանդոն նշել է, որ Իտալիայի պատկան մարմինները հետևում են խնդրի շուրջ իրադարձությունների զարգացմանը: նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայում լրագրողների ձերբակալման և ազատազրկման բազմաթիվ դեպքերը խարխլում են այս երկրի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը:
Հռոմում անցկացված մի մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի նախարարը մասնավորապես ասել է. «Մեր արտգործնախարարությունը ուշադիր հետևում է Գաբրիել դել Գրանդեի վիճակին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում կալանավորված լրագրողների խնդրին, ապա, ինչպես ավելի վաղ էլ նշել ենք, մեզ մեծապես մտահոգում են Թուրքիայում ժողովրդավարության անկումն ու բազմաթիվ մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերը»:
Օրլանդոն նշել է, որ Թուրքիայում արդարադատության համակարգը լիովին անկախ չի գործում, դրսից միջամտություններ են լինում:
«Այդ միջամտությունները կասկածի տակ են դնում դատական համակարգի իսկապես անկախ լինելու հանգամանքը և, որպես հետևանք, այդ համակարգի կայացրած վճիռների որակը»,- ասել է նախարարը:
Իսկ Գաբրիել դել Գրանդեի կինը՝ Ալեքսանդրա դ'Օնոֆրիոն, սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղեկացրել է, որ Գրանդեն, ամենայն հավանականությամբ, վաղը Թուրքիայից կարտաքսվի և կուղարկվի Իտալիա:
Նա հավելել է, որ Գրանդեի վիճակը լավ է, նրան թույլ չեն տալիս որևէ մեկի հետ տեսակցել, սակայն հարգանքով են վերաբերվում:
Հայտնի է նաև, որ Իտալացի լրագրողների միությունը որոշում է կայացրել՝ մայիսի 2-ին բողոքի ցույց անցկացնել Հռոմում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ցույցը ուղղված կլինի ինչպես Գրանդեի անհիմն ձերբակալության, այնպես էլ Թուրքիայում ազատազրկված բազմաթիվ լրագրողների իրավունքների ոտնահարման դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Բերբոք. «Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |