Իրավական10:15, 24 Ապրիլ 2017
Էրդողանին սպանելու կոչ արած ֆրանսիացի պրոֆեսորի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիլիպ Մոռո Դեֆարժի դեմ: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նա Թուրքիայի նախագահի հասցեին հնչեցրել էր սկանդալային խոսքեր: Հետաքննությունը սկսվել է Էրդողանի իրավաբանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա:
Նրան առաջադրվել է «Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ ի դրդելու» մեղադրանք:
Աղբյուրը նշում է, որ Դեֆարժեն ֆրանսիական «Business» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «7 օրը աշխարհում» հաղորդման ժամանակ ասել է, որ Թուրքիայի սահմանդրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու համար բոլոր օրինական ճանապարհները փակվել են և ցանկացած բողոքարկման փորձ այժմ պսակվելու է անհաջողությամբ:
«Նման իրավիճակում մնում է կամ քաղաքացիական պատերազմ վարել, կամ դժվարանում եմ ասել, բայց Էրդողանին սպանել»,-ասել է Դեֆարժեն
Թուրքիայի նախագահի իրավաբան Հուսեյն Այդինի կողմից պատրաստված բողոքի մեջ նշված է եղել, որ Դեֆարժեն սրանով կոչ էր արել Էրդողանի դեմ մահափորձ կատարել:
Աղբյուրը նշում է, որ քաղաքագետը արդեն ներողություն է խնդրել Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |