Իրավական12:15, 24 Ապրիլ 2017
Ֆեթթուլլահ Գյուլենը՝ Դինքի սպանության գործով մեղադրյալ
Թուրքիայում հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացության մեջ 51 մեղադրյալների շարքերում տեղ է գտել նաև Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի անունը:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, Ստամբուլի գլխավոր դատախազության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների վարչության դատախազ Գյոքալփ Քյոթչուի կողմից տարվող հետաքննության արդյունքում կազմվել է 122 էջանոց մեղադրական եզրակացություն, որը ներառում է 51 կասկածյալ, 28 ձերբակալված և 8 որոնման մեջ գտնվող անձանց անուններ:
Ուշագրավ է, որ Դինքի սպանության մասնակցության մեջ մեղադրվում են գյուլենական համայնքի անդամներ և անձամբ համայնքի ղեկավար Ֆեթթուլլահ Գյուլենը:
Ըստ աղբյուրի՝ մեղադրյալների շարքում են նաև նախկին դատախազ Զեքերյա Օզը, փակված «Զաման» պարբերականի խմբագիր Էքրեմ Դումնլըն, լրագրողներ Ադեմ Յավուզ Արսլանը, Էրջան Գյունը, նախկին գնտապետ Համզա Ջելեփօղլուն, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մեթին Յըլդըզը, Ստամբուլի ժանդամերիայի հեզախուզության բաժնի աշխատակից Մուհարրեմ Դեմիրքալեն և այլոք:
Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |