Միջազգային13:40, 26 Ապրիլ 2017
Հունաստանում վառել են Թուրքիայի պետական դրոշը

Ապրիլի 24-ին Աթենքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ ի նշան բողոքի հրկիզվել է Թուրքիայի պետական դրոշը:
Ըստ թուրքական «Vatandanhaber» լրատվամիջոցի` Հունաստանի կառավարությունը և իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն խոչընդոտել տեղի ունեցածին: Դրոշի այրման հետ կապված արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Արտգործնախարարությունը, բողոք հայտնելով կատարվածի կապակցությամբ, նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են Թուրքիայի պետական դրոշի հրկիզումը:
«Պահանջում ենք, որ թուրք ազգի անկախությունը և սուրբ արժեքները ներկայացնող մեր դրոշի դեմ այդ ոտնձգության հեղինակները որքան հնարավոր է շուտ կանգնեն դատարանի առաջ»:
Հայտարարությունում Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ ակցիան իրականացրել են տեղի հայերը, իսկ հույները վերջիններիս օժանդակել են:
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայերը և հույները փորձում են հարձակվել Հունաստանում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |