Քաղաքական12:52, 27 Ապրիլ 2017
Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավորի այցը
Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավոր Բերնդ Ֆաբրիթիուսի մայիսին կայանալիք այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:
Ֆաբրիթուսը տեղեկացրել է, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի կողմից պլանավորված այցը չեղարկվել է գրեթե վերջին պահին: «Ես ցավով եմ ընդունում այդ քայլը և Թուրքիայի կառավարությանը կոչ եմ անում փոխել չեղարկման որոշումը»,- ասել է Ֆաբրիթիուսը Բեռլինում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ:
Գերմանացի պատգամավորը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարությունը արգելել է առաջիկայում կայանալիք բոլոր պաշտոնական այցերը:
Բերնդ Ֆաբրիթիուսի այցը Թուրքիա նշանակվել էր դեռևս նոյեմբերին՝ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից՝ Թուրքիայում օրենքի գերակայության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Հայտնի էին նաև այն պաշտոնյաների անունները, որոնց հետ պետք է հանդիպեր գերմանացի պատգամավորը այցի շրջանակներում: Այդ պաշտոնյաների թվում էին նաև Թուրքիայի արդարադատության նախարարն ու սահմանադրական դատարանի նախագահը:
Ֆաբրիթիուսը նշել է, որ այցի չեղարկումից հետո կողմերի միջև երկխոսությունը չպետք է դադարեցնել՝ փորձելով հնարավորինս արագ հասնել փոխըմբռնման:
Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական այցերի չեղարկման մասին իր վճիռը հրապարակել էր այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում որոշում ընդունվեց քաղաքական մոնիտորինգի վերականգնման մասին: Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի էր ենթարկվել նաև 1996-2004թթ. և հանդիանում է առաջին երկիրը, որտեղ վերսկսվում է նախկինում դադարեցված մոնիտորինգը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Բերբոք. «Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |