Իրավական07:53, 28 Ապրիլ 2017
Թուրքական դատարանը մեջլիսի հայ պատգամավորին վիրավորած անձին անպատիժ է թողել
Անկարայի քրեական դատարանը մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորելու գործով սկանդալային որոշում է կայացրել:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` դատարանն ընդունել է, որ քաղաքացի Իբրահիմ Քափլանի գրությունը Դողանին նվաստացնելու ու պատիվն արատավորելու նպատակ է ունեցել և վիրավորական տարրեր է պարունակել, սակայն Քափլանի նկատմամբ պատիժ չի սահմանել: Դատավոր Նեջդեթ Շահինը գտել է, որ «պատժ սահմանելու կարիք չկա»: Իսկ որոշումը հիմնավորել է այն բանով, որ դեպքից 2 ամիս անց հայ պատգամավորը «օրնքին հակասող» գրություն է թողել Twitter-ում` այն համարելով փոխադարձ վիրավորանք:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ «Facebook» սոցցանցում իր տեղադրած տեսանյութի տակ կասկածյալ Քափլանը թողել էր հետևյալ գրությունը.
«Դուք անբարոյական եք: Հիմա էլ բացեիբաց հայերին բյուզանդացիների ժառանգորդ եք դարձնում: Կարծում եք` բյուզանդացիների թոռները ողջ են, իսկ Սուլթան Ֆաթիհի (Բյուզանդիան գրաված սուլթան Մեհմեդ 2-րդ-խմբ.) թոռները մահացե՞լ են, անբարոյականներ»:
Այս գրությունից 2 ամիս անց 2016-ի մարտի 13-ին Թուրքիայում մահապարտ կնոջ իրականացրած պայթյունի կապակցությամբ Դողանը գրել էր հետևյալը. «Քանի դեռ չի խոսվում 1992 թվականին ծնված կնոջ կողմից իրեն պայթեցնելով շուրջը մահ սփռելու պատճառների մասին, ահաբեկչության դեմ պայքարը սուտ է»:
Դատավորը հայ պատգամավորի այս գրությունը համարել է մեղադրյալին ուղղված փոխադարձ վիրավորանք և Քափլանին ազատել պատիժը կրելուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |