Միջազգային11:43, 28 Ապրիլ 2017
Սեբաստիան Քուրցը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները

Ապրիլի 28-ին Եվրամիության (ԵՄ) արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան ԵՄ նախագահող երկիր Մալթայի մայրաքաղաք Վալետայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:
Հանդիպման օրակարգում կլինի ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հնարավոր ազդեցությունը այս երկրի եվրաինտեգրման գորընթացի վրա: Քննարկման կդրվեն նաև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության սսահմաններում կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն ու սահմանափակումները: ԵՄ ԱԳ նախարարների նիստին կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հանդիպումից առաջ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը տեսակետ է հայտնել, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները՝ դրա փոխարեն կնքելով «հարևանության պայմանագիր»: Քուրցը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է շարունակել, սակայն ոչ Եվրամիության կազմում ընդգրկելու ճանապարհով: Միևնույն ժամանակ, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է որոշակի սկզբունքներ սահմանել այդ երկրի հետ համագործակցության համար:
Հիշեցնենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հաստատումից հետո ավելի նպատակահարմար է աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների նոր ձևաչափ մշակելու ուղղությամբ: ԵՄ անդամ մի շարք երկրներ հանդես են գալիս Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման կոչերով, մինչդեռ մյուս անդամ երկրներն էլ մտավախություն ունեն, որ նման դեպքում Անկարան էլ ավելի կհեռանա օրենքներն ու մարդու իրավունքները հարգելուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |