Տարածաշրջան09:15, 01 Մայիս 2017
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել ռամզափորձի փոխանակում:
Զորավարժությանների ժամանակ օգտագործվելու են ականանետեր, զրահապատ մեքենաներ, ռազմական մարտկոցներ, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր:
Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 5-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշյալ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան էր մեկնել զինանձնակազմ: Վերջիններիս բացի ադրբեջանցի պաշտոնյաներից, դիմավորել էր նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ (ատաշե), գեներալ մայոր Զաֆեր Օջաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |