Միջազգային09:22, 02 Մայիս 2017
Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի առաջարկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին պաշտոնական այցով մեկնել էր Հնդկաստան: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Էրդողանն առաջարկել է միջնորդի դեր կատարել Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի տարածքների (Քաշմիրի) հետ կապված բանակցություններում:
«Երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան Քաշմիրում թափվող արյունը դադարեցնելու նպատակով կարող է նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության ակտիվացմանը»,- առաջարկել է Թուրքիայի նախագահը:
Սակայն հնդկական կողմը մերժել է այս առաջարկը՝ համարելով, որ խնդիրը վերաբերում է երկու կողմերի միջև անդրսահմանային ահաբեկչությանը:
Էրդողանը Քաշմիրի խնդրի մասին խոսել է որպես «ընդհանուր մտահոգություն» և նշել, որ Թուրքիան պատրաստ է «լիովին աջակցել» ահաբեկչության դեմ պայքարին:
Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին Էրդողանի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ համաձայնել է Թուրքիայի նախագահի այն կարծիքի հետ, որ բոլոր երկրները պետք է միավորեն ուժերը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն մերժել է միջնորդության առաջարկը:
Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակ Գոպալ Բաղլայը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք թուրքական կողմին հայտնեցինք Քաշմիրի և ահաբեկչության հարցում ունեցած մեր մոտեցումը: Նշեցինք, որ ահաբեկչության հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Մենք Քաշմիրում տեղի ունեցածը ահաբեկչություն ենք համարում»:
Քաշմիրի տարածաշրջանը գտնվում է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի սահմանագծին: Այն պաշտոնապես գտնվում է Պակիստանի կազմում, սակայն 1947թ. Հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ անկախություն է հռչակել՝ որպես Ազադ Քաշմիրի պառլամենտական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի Հանրապետության անկախությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |