Միջազգային10:40, 09 Մայիս 2017
Թուրքիայում մահապատժի վերականգնման քարոզարշավը Գերմանիայի տարածքում չի թույլատրվի

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքվե անցկացնելու դեպքում, Գերմանիան թույլ չի տա իր տարածքում իրականացնել դրա քարոզարշավը։ Ըստ թուրքական «bursadabugun» լրատվական կայքի՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «WDR5» ռադիոյի հետ զրույցում:
Ըստ Մերկելի՝ քարոզարշավ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթե անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապես կմերժի: Նա ընդգծել է, որ պետք է հստակ սահմանել, որ նման թեմաների քննարկումը Գերմանիայի տարածքում հնարավոր բան չի:
Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներակայացուցիչ Շտեֆեն Զայբերթն այս թեմայի վերաբերյալ ասել էր.
«Քաղաքականապես չի կարելի պատկերացնել, որ մենք կհամաձայնենք Գերմանիայում քվեարկություն անցկացնել այն բաների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր դավանած սկզբունքներին, հետևած օրենքնրին ու եվրոպական արժեքներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |