Իրավական13:10, 15 Մայիս 2017
Գյուլենականները 2005-ին Դինքին սպանելու նպատակ են ունեցել
Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլմազը ցուցմունք է տվել՝ պատմելով 2005-ին FETÖ-ի Անկարայի ներկայացուցչի հետ հանդիպման մասին:
Միջանկյալ նշենք, որ FETÖ հապավումը նշանակում է ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն: Թուրքական իշխանությունները և մամուլն այդպես են անվանում իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած իսլամական շարժումը և գյուլենական համայնքը:
Ըստ Յըլմազի ցուցմունքի՝ ինքը Ահմեթ Շ. անունով մի ենթասպայի հրավերով 2005 մեկնել է Անկարա, որտեղ գյուլենականներին պատկանող հյուրանոցում հանդպել է Իսմայիլ Է.-ի հետ:
Յըլմազը նշել է, որ հանդիպման ժամանակ Իսմայիլը խոսել է Դինքի մասին՝ նշելով թե վերջինս փորձում է հայկական լոբբի ձևավորել, երկիրը գցում է բարդ վիճակի մեջ և հարկավոր է նրան վերացնել: Առաջարկից հրաժարվելուց հետո գյուլենականները ծուղակն են գցել Յըլմազին:
Յըլմազը գյուլենականների հետ հանդիպումից մեկ այլ ուշագրավ դրվագ էլ է ներկայացրել: Հանդիպման ժամանակ զրուցակիցը ցույց է տվել կառավարության շենքը և ասել. «Եթե ցանկանանք, վարչապետին (այդ ժամանակ վարչապետը Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր - խմբ.) այստեղից կարող ենք սպանել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |