Միջազգային07:43, 18 Մայիս 2017
Հոլանդիայում թուրքական հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակում է ծրագրված եղել
Ծրագրված է եղել 2016թ. հոկտեմբերին ահաբեկչական հարձակում իրականացնել Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի վրա:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` այդ մասին հայտնի է դարձել, երբ Հոլանդիայի իրավապահ մարմինները հարցաքննել են 31-ամյա Ջաուդը Ա-ին, որը կասկածվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Հոլանդիայի անվտանգության և հետախուզության վարչության աշխատակիցներն անցյալ տարվանից հետել են նշյալ անձին և գաղտնալսել նրա խոսակցությունները:
Հարցաքննությունից հայտնի է դարձել, որ նա Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակումը ծրագրում էր իրականացնել այլ մարդկանց հետ, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:
Նշվում է, որ նրա տանը իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԻՊ-ի խորհդանիշը, «Կալաշնիկով» ինքնաձիգ և զինամթերք: Կասկածյալի իրավաբանը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |