Քաղաքական09:13, 25 Մայիս 2017
Էրդողան. «Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա կատարելիք այցից առաջ: Նա անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցերին:
Վերջին շրջանում Թուրքիայի մի շարք քաղաքացիների քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով հերթական անգամ սրվել են Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները: Էրդողանը Գերմանիային մեղադրել է «ահաբեկիչներին» ապաստան տալու մեջ՝ նշելով, թե Գերմանիան սովոր է «ահաբեկիչներ» ընդունել իր երկրում:
Հարաբերությունների լարման հետևքանով Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել էր այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ինչին հաջորդել էր գերմանացի քաղաքական գործիչների՝ իրենց զինվորականներին Ինջրլիքից դուրս բերելու մասին հայտարարությունները: Էրդողանը նշել է, որ թեմայի վերաբերյալ գերմանական կողմից դեռևս որևէ դիմում չեն ստացել և ի պատասխան նշել է. «Սա մեզ համար խնդիր չէ: Եթե գնում են, մենք էլ հաջողություն կմաղթենք»:
Խոսլով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հնարավոր ամեն բան անում է, սակայն դրա դիմաց հակառակ կողմից քայլեր է ակնկալում:
«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու խնդիր չունենք, սակայն ԵՄ-ն պետք է կատարի իրեն բաժին հասնող պարտականությունները: ԵՄ-ն չի կարող Թուրքիային իր դռների առջև կանգնած մուրացկանի պես վերաբերվել, դրա իրավունքն անգամ չունի: ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ինքը հեռանա: Սակայն մենք էլ ասում ենք. «եթե նման մտադրություն ունեք, ապա որոշումը դուք կայացրեք և ձեր գործը մի բարդացրեք»: ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |