Մարզական13:19, 26 Մայիս 2017
Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո» գրքի շնորհանդեսը:
Ըստ թուրքական «NTV» հեռուստալիքի կայքի՝ շնորհանդեսին ներկա են եղել գրիքի հեղինակ Էմինա Թեմելը, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև անձամբ ինքը Զաքարյանը և մի շարք այլ մարդիկ:
Գրքում մասնավորապես ներկայացված է , թե ինչպես է Զաքարյանը իր մարզական կարիերայի ընթացքում հասել մեծ հաջողությունների: Բացի այդ անդրադարձ է կատարվում նրա անձնական կյանքին: Մասնավորապես հեղինակը ընթերցողին է ներկայացնում Զաքարյանի և Էրսիլյա անունով իտալացի մի աղջկա սիրո պատմությունը, որը, սակայն, երջանիկ ավարտ չի ունեցել:
Գրքում նաև անդրադարձ է կատարվում Թուրքիայի պատմության սև էջերից մեկին՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Իզմիրում հունական ու հայկական համայնքների վրա թուրքական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված վայրենաբարո հարձակումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական ակումբները տեղ են գտել առաջին հարյուր լավագույն թիմերի շարքում:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |