Միջազգային09:51, 31 Մայիս 2017
ԵԽԽՎ-ն հրապարակել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական զեկույցը:
Դիտորդական առաքելության հիման վրա կազմված զեկույցում նշվում է, որ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում շարունակաբար երկարաձգվող արտակարգ դրությունը սահմանափակել է ժողովրդավարական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ հիմնարար ազատությունները:
«Արտակարգ դրության պայմաններում լրացուցիչ լիազորություններ ստացած նահանգապետերն այդ լիազորություններն օգտագործել են հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանահակելու համար»,- ասվում է եվրոպական կառույցի զեկույցում:
Անբավարար է համարվել նաև հանրաքվեին առնչվող իրավական դաշտը: Հանրաքվեի անցկացման ձևը ևս չի համապատասխանել եվրոպական չափանիշներին, քանի որ 18 կետանոց փոփոխությունները ներկայացվել են մեկ փաաթեթով, և ժողովուրդը հնարավորություն չի ունեցել դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ իր մոտեցումը արտահայտել: Անբավարար է համարվել նաև պետական կառույցների կողմից սահմանադրական փոփոխությունների կետորի վերաբերյալ ընտրողներին տրված տեղեկատվությունը:
Զեկույցում դիտողություններ կան նաև քարոզարշավի պայմանների վերաբերյալ, մասնավորապես շետվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու բազմաթիվ ՏԻՄ ղեկավարների ակտիվ մասնակցությունը, ինչն արգելված է Թուրքիայի սահմանադրությամբ:
Հիշատակվել է նաև քարոզարշավի լուսաբանման կողմնակալության մասին. պետական «TRT» հեռուստաալիքը անհամեմատ ավելի շատ ժամանակ է հատկացրել «այո»-ի լուսաբանմանը և բացահայտ «այո»-ի քարոզ կատարել:
Մասնավոր հեռուստաալիքների դեպքում ևս ավելի լավ է լուսաբանվել «այո»-ի քարոզարշավը՝ 76 տոկոս: Տպագիր մամուլն էլ հրապարակումների 77.5 տոկոսն է տրամադրել «այո»-ի քարոզարշավի լուսաբանմանը:
Զեկույցում խիստ քննադատություններ կան նաև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի վերաբերյալ՝ կապված առանց կնիքի քվեները անվավեր չճանաչելու հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |