Իրավական13:07, 13 Հունիս 2017
ՄԱԿ. «Թուրքիայում խոսքի և մտքի ազատությունն ամենածանր ժամանակաշրջանն է ապրում»
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում քննարկել է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը: Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում Թուրքիայի մասին զեկույցով հանդես է եկել խոսքի և մտքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Քայեն: Վերջինս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում իրավիճակն այսօր ավելի վատ է, քան անգամ 1982թ. սահմանադրության ընդունման ժամանակ:
Իր 21 էջանոց զեկույցով Քայեն խստորեն քննդատել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը, պատրվակ դարձնելով ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, ազատազրկում է լրագրողների, արվեստագետների, գրողների, ակադեմիկոսների, փակում լրատվամիջոցներ, արգելում ֆիլմեր: Քայեի կարծիքով՝ վերջին 10 տարվա համեմատ այժմ Թուրքիայում խոսքի և մտքի ազատության համար ամենածանր ժամանակաշրջանն է: Զեկուցողը նշել է նաև, որ դատական գործընթացներին արտաքին միջամտությունների պատճառով լուրջ կասկածներ են առաջանում արդար դատավարություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ:
Քայեն ընդգծել է, որ հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումները դարձել են համակարգված, և առկա պայմաններում Թուրքիայի վիճակն ավելի անբարենպաստ է, քան 1982թ. սահմանադրության հաստատման շրջանում:
«Զեկույցը կազմելու պահին Թուրքիայում ամենաքիչը 177 մեդիա կառույց փակված էր, 231 լրագրող ձերբակալված, իսկ ավելի քան 150 լրագրող կալանավորված էր և գտնվում էր բանտերում: Իհարկե, պետք է նշել նաև այն փաստը, որ հազարավոր լրագրողներ և մեդիա աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, անվավեր են ճանաչվել ավել քան 778 լրագրողի լրագրողական քարտերը», - նշել է Քայեն՝ հավելելով, որ Թուրքիայում նման դեպքերը օր օրի բազմապատկվում են:
Հատուկ զեկուցողը ուշադրություն է հրավիրել նաև քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP), ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների դեմ կիրառվող ճնշումներին՝ Թուրքիայի մասին խոսելով որպես մի երկրի, որտեղ արգելվում են երգերն ու ֆիլմերը:
Զեկույցի վերջում Քայան պահանջել է երկրում դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |