Տարածաշրջան12:53, 20 Հունիս 2017
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կհանդիպեն
ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ջոզեփ Դունդորֆը հայտարարել է, որ գալիք շաբաթ նախատեսվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը:
Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ Դունդորֆի խոսքերով, երկու երկրների պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը և Ջեյմս Մեթթիսը կքննարկեն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին մատակարարվող զենքի հարցը:
Նա նաև հույս է հայտնել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունների ժամանակ վնաս չեն հասցվի թուրք-ամերիկյան հարաբերություններին: ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետը վստահեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացվող ցանկացած քայլի մասին Անկարան տեղյակ է և ոչինչ գաղտնի չի պահվում:
Ըստ նրա՝ այն զենքերը, որոնք տրամադրվում են Սիրիայի քրդական ուժերին օգտագործվելու են միայն Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման օպերացիայի շրջանակներում:
Նշենք, որ Ռաքքան այժմ գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |